Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
(Վերահղված է Վիքիբառարան:Գլխավոր էջից)
  Օրվա բառ

սպասավոր

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ սպասաւոր

վանկեր՝ (ը)ս•պա•սա•վոր 

Կազմություն

Արմատ՝ սպաս, վերջածանց՝ -ավոր:

Գոյական

  1. հարուստ տներում զանազան ծառայություններ կատարող մարդ, տնային ծառա ◆ Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ: (Ավետիք Իսահակյան)
  2. մատուցող ◆ Ֆրակներ հագած սպասավորները մատների վրա կրելով մատուցարանները... անց ու դարձ էին անում սեղանների միջով: (Ավետիք Իսահակյան)
  3. հիմնարկությունների՝ ուսումնական հաստատությունների և այլնի սպասավորական կազմի ծառայող
  4. (հնց․) եկեղեցու պաշտոնյա
  5. (փխբ․) մեկին՝ մի բանի ստրկամտորեն ծառայող, շողոքորթ, ստորաքարշ անձ, քծնելով ծառայություններ մատուցող ◆ Մենշևիկները կապիտալիզմի սպասավորներն էին: (Ստեփանոս Մալխասյանց)
  6. (հնց․) բարձրաստիճան պաշտոնյայի՝ զինվորականի և այլն հանձնակատար ◆ Պատվիրիր սպասավորներին, որ ոչ ոքի չեմ ընդունում: (Րաֆֆի)
  7. որևէ գործի՝ նպատակի ծառայող՝ նպաստող անձ ◆ Գթության սպասավոր: (Րաֆֆի)

Հոմանիշներ

  1. ծառա, արբանյակ, սպասյակ, տնկալուչ, տնասպասյակ, դրանիկ (պալատական), շքադիր (իշխանի), (հնց․)՝ սպասակալ, սպասարկու, սպասարար, սպասիկ, հարկահար, ոտնկա, հյուպերետ, (գվռ․)՝ ոտնավոր, կանգնավոր, ձեռնավոր, նոքար, շատախ, լաճ, մանչ, տղա
  2. մատուցող, (հզվդ․)՝ մատուցիչ, մատուցարար
  3. տե՛ս հանձնակատար
  4. տե՛ս պաշտոնակատար
  5. (եկեղ․) պաշտակ
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը