Դիմակ (ֆիլմ, 1985)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | կենսագրական ֆիլմ, պատմություն հասունացման մասին և դրամա |
Թվական | հոկտեմբերի 31, 1985[2] |
Լեզու | իսպաներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Պիտեր Բոգդանովիչ |
Պրոդյուսեր | Մարտին Ստարգեր |
Սցենարի հեղինակ | Anna Hamilton Phelan? |
Դերակատարներ | Շեր, Էրիկ Շտոլց, Սեմ Էլիոթ, Լորա Դերն, Էսթել Գեթի, Հարրի Քերի, Ռիչարդ Դայսարթ, Միկոլե Մերկուրիո, Լոուրենս Մոնոսոն, Ալեքսանդրա Փաուերս, Բեն Պիացցա, Դենիս Բերքլի, Քելլի Ջո Մինթեր, Սթիվ Ջեյմս[3], Էնդրյու Ռոբինսոն[3], Նիկ Կասսավետիս[3] և Ջո Էլ Սոնիեր[3] |
Օպերատոր | Լասլո Կովաչ |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 115 րոպե |
Դիմակ (անգլ.՝ Mask), ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչի ֆիլմը։ Էկրան է բարձրացել 1985 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է Ռոյ Լի «Ռոքի» Դենիսի կյանքի մասին։
Ռոքի Դենիսը տասնվեցամյա տղա է, ով տառապում է ոսկրային հազվադեպ և անբուժելի հիվանդությունից, ինչի արդյունքում կրկնակի անգամ մեծացել է նրա դեմքը` դարձնելով այն առյուծի մռութի նման։ Սակայն Ռոքին լավատեսորեն է նայում կյանքին։
Ռոքին խելացի է, ունի բարի, մեծ սիրտ, նա նեղացած չէ աշխարհից, որտեղ առաջին իսկ հայացքից նրան սպասվում է ծաղր կամ մերժում։ Նա լավ է սովորում և հեշտորեն է ձեռք բերում դասընկերների սերն ու հարգանքը։ Նա ապրում է մոր` բայքեր հիփի Կյաժոյի հետ, ով չարաշահում է ալկոհոլը և թմրանյութերը, իսկ նրա «ընտանիքի» մյուս անդամները օրինազանց բայքերներ են, ում մեջ առանձնանում է հմայիչ բեղավոր մի տղամարդ, ով հայրություն է անում տղային և հաշտեցնում է Ռոքիի ու նրա մոր միջև վեճերը։ Ռոքիի ամբողջ պատմությունը ներկայացված է Հարավային Կալիֆորնիայի այս համայքնի ֆոնին։ Ռոքին երազում է դպրոցից հետո իր ընկերոջ հետ հարլիներով արշավել Եվրոպայով, և սկսում է փող հավաքել դրա համար։ Սակայն կույրերի ամառային ճամբարում փող աշխատելիս սիրահարվում է մի կույր աղջկա։ Իսկ աղջկա ծնողները, տեսնելով նրան, միանգամից որոշում են, որ իրենց աղջիկը այդպիսի տղայի համար չէ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շեր - Ֆլորենս «Կյաժո» Դենիս
- Սեմ Էլիոթ - Գար[4]
- Էրիկ Շթոլց - Ռոյ «Ռոքի» Դենիս
- Էսթել Գետտի - Էվելին, Կյաժոյի մայրը
- Ռիչարդ Դայսարթ - Էյբ, Կյաժոյի հայրը
- Լորա Դերն - Դիանա Ադամս
- Միկոլ Մերկուրիո - «Ծիտ»
- Հարի Քերի կրտսեր - «Կարմրաշ»
- Դենիս Բըրքլի - «Բուլդոզեր»
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 - Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն կանացի դերի համար (Շեր)[5]
- 1986- «Օսկար» մրցանակ լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր, Զոլտան Էլեկ)
- 1986- BAFTA մրցանակի առաջադրում լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր)
- 1986- Ոսկե գլոբուս մրցանակի երկու առաջադրում, լավագույն դրամատիկ դերասան (Շեր) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Էրիկ Շթոլց)
- 1986- ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակի առաջադրում լավագույն օրիգինալ սցենարի համար (Աննա Հեմիլթոն Ֆելան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0089560
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Witt, Linda (1986 թ․ մայիսի 11). «An Unusual Mother: Helping Her Children Face Down Death (3 of 4)». Chicago Tribune. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Festival de Cannes: Mask». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1985 դրամա ֆիլմեր
- 1985 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Իսպաներեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր հաշմանդամության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1978 թվականին
- Ֆիլմեր մայր-որդի հարաբերությունների մասին